Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԿՑԻԱՆԵՐ


ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ

Մենք ներկայացնում ենք «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որը հանդիսանում է դեղամիջոցների խոշոր ներմուծող Հայաստանում: Մեր գործընկերներն են այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են «Servier», «Nicomed», «Novartis Pharma», «Novartis»

Մենք ունենք ավելի քան 40 գործընկերներ, որոնց կազմում են խոշորագույն, բարձրորակ դեղորայք արտադրող ընկերություններ:
Բացի այդ «Նատալի Ֆարմ» ընկերությունը հանդիսանում է «Krewel Meuselbach», «Киевмедпрепарат» , «Нижфарм» , «Unipharm» ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը:

ՄԵՐ ԴԵՂԱՏՆԵՐԸ

ՏԱՎՈՒՇ ԼՈՌԻ ՇԻՐԱԿ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԿՈՏԱՅՔ ԱՐՄԱՎԻՐ ԵՐԵՎԱՆ ԱՐԱՐԱՏ ՎԱՅՔ ՍՅՈՒՆԻՔ

ԳՆԱՑՈՒՑԱԿ

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հոգալով Ձեր առողջության մասին՝

օգնեք հիվանդ երեխաներին

Մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնության ձեռք մեկնել արյան հիվանդություններով տառապող երեխաներին՝ գնումներ կատարելով «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցից: Յուրաքանչյուր գնումից գումար կփոխանցվի այդ երեխաներին աջակցող «Օգնեմ» հիմնադրամին:

ԲՈՆՈՒՍ ԱԿՈՒՄԲ

Ի՞ՆՉ Է «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԲՈՆՈՒՍ» ՔԱՐՏԸ

«Նատալի ֆարմ բոնուս» քարտը կուտակային քարտ է։ «Նատալի ֆարմ» դեղատների և «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցերում գնումներ կատարելիս ներկայացնելով «Նատալի ֆարմ բոնուս» քարտը՝ դուք կկուտակեք բալեր Ձեր անձնական հաշվին։ Կարևոր է իմանալ, որ նույն քարտը («Նատալի ֆարմ» կամ «Երևան սիթի») դուք կարող եք օգտագործել երկու տեղից էլ գնումներ կատարելիս և համապատասխանաբար կուտակել բալեր, սակայն «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի կուտակաց բալերը կարող եք օգտագործել միայն դեղատներից գնումներ կատարելիս, իսկ «Երևան սիթիի» բալերը՝ միայն սուպերմարկետներից գնումներ կատարելիս։

Ձեր կուտակած բալերով դուք կարող եք գնումներ կատարել ցանկացած պահի թե «Նատալի ֆարմ» դեղատներում, թե «Երևան սիթի» սուպերմարկետներում, պարզապես պետք է ամեն անգամ գանձապահին ներկայացնել Ձեր բոնուս քարտը։ Բոնուս քարտի կիրառումը ձեզ չի զրկի ցանցերում ներկայացված զեղչերից օգտվելու հնարավորությունից, բայց թույլ կտա գնումներ կատարել արդեն կուտակած բալերով։

«Նատալի ֆարմ բոնուս» քարտը կարող եք ձեռք բերել «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից՝ 500 դրամ արժողությամբ, քարտային հաշվի վրա արդեն ունենալով 500 բոնուս (1 բոնուսը համարժեք է 1 դրամին)։ 

ԻՆՉՊԵ՞Ս ԿՈՒՏԱԿԵԼ ԲԱԼԵՐ «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ

1. «Նատալի ֆարմ» դեղատներից ցանցից գնումներ կատարելիս յուրաքանչյուր 100 դրամի գնումների դիմաց կկուտակեք 2 բալ (հիմնական պայման)։

2. Յուրաքանչյուր քարտապան կունենա հնարավորություն «Նատալի ֆարմ» դեղատների ցանցում նշելու 2 ապրանքի անվանում, որը նա կարող է գնել ամիսը մեկ անգամ՝ մեկ հատով՝ կուտակելով 5 բալ յուրաքանչյուր 100 դրամի դիմաց։ Ի դեպ, հաճախորդները կարող են ամեն ամիս փոխել նշված ապրանքատեսականին։

3. Գնելով ցանկում նշված «Հատուկ առաջարկ» ապրանքատեսակներից՝ դուք կկուտակեք 3 բալ ամեն 100 դրամի դիմաց։  

ԻՆՉՊԵ՞Ս ԿՈՒՏԱԿԵԼ ԲԱԼԵՐ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ

-Կատարելով գնումներ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում՝ ամեն 100 դրամ գոնւմների դիմաց կստանաք 1 բալ (հիմնական պայման)։

Դրա համար պետք է ուղղակի գնումներ կատարելիս գանձապահին ներկայացնեք ձեր «Նատալի ֆարմ բոնուս» քարտը։ Բալերի ընդհանուր քանակն ու տվյալ գնումներից ստացված բալերի քանակը կներկայացվի գանձապահի կտրոնի ստորին մասում։

ԲԱԼԵՐԻ ԱՐԱԳ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Եթե ցանկանում եք ավելի արագ ավելացնել Ձեր բալերի քանակը, դուք կարող եք օգտվել մեր առաջարկած հատուկ պայմաններից։

2. +0.5 բալ ամեն 100 դրամի դիմաց, եթե գնումները կգերազանցեն 5000 դրամը։

3. +0.5 բալ ամեն 100 դրամի դիմաց, եթե գնումները կկատարվեն ժամը 01.00-10.00-ն ընկած ժամանակահատվածում։

4. +0.5 բալ ամեն 100 դրամի դիմաց, եթե գնում եք այն ապրանքը, որի վրա փակցված է «հատուկ առաջարկ» նշանը։

5. +3 բալ ամեն 100 դրամի դիմաց, եթե գնումներ եք կատարում Ձեր ծննդյան օրը։

Այսպիսիով, կատարելով 5000 դրամի գնում ժամը 01.00-10.00- ն ժամանակահատվածում «Հատուկ առաջարկ» պիտակով Ձեր ծննդյան օրը՝ կստանաք 0.5+0.5+0.5+0.5+3=5 բալ ամեն 100 դրամի դիմաց։

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից գնումներ կատարելիս դուք կարող եք օգտվել ցանցի կողմից առաջարկված միայն մեկ ակցիայից, օրինակ՝ եթե գնում եք այնպիսի ապրանք, որն արդեն զեղչված է, դրա դիմաց բալեր չեք կուտակում կամ ստանում եք առավելագույնը 1 բալ, քանի որ դրանք արդեն զեղչված են։

Հարգելի հաճախորդներ, զգուշացնում ենք, որ եթե գնումներ կատարելիս օգտագործում եք ձեր կուտակած բալերը, տվյալ գնումների դիմաց այլևս բալեր չեք կուտակում։

ԻՆՉՊԵ՞Ս ԿՈՒՏԱԿԵԼ ԿԱՄ ԾԱԽՍԵԼ ԿՈՒՏԱԿԱԾ ԲԱԼԵՐԸ «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ԴԵՂԱՏՆԵՐԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ

1. Եթե դուք ճիշտ եք լրացրել «Նատալի ֆարմ» բոնուս քարտի ստացման բլանկը, ապա այդ պահից սկսած կարող եք կուտակել բալեր, որոնցից արդեն կարող եք օգտվել բլանկի հանձման պահից 20 օր անց։

2. Եթե դուք ճիշտ չլրացնեք բլանկի պարտադիր տողերը, ապա դուք չեք կարող օգտվել ձեր կուտակած բալերից այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշտվել բոլոր տվյալները։

3. Կուտակած բալերը դուք կարող եք ծախսել ցանկացած ապրանքի դիմաց՝ ամբողջությամբ, մաս-մաս կամ կուտակել երկար ժամանակ՝ 1 բալը 1 դրամ հարաբերությամբ։

4. Կարևոր է իմանալ, որ դուք կարող եք ձեր բալերից օգտվել միայն այն դեպքում, երբ գանձապահին ներկայացնեք «Նատալի ֆարմ» բոնուս քարտը և ճիշտ մուտքագրեք ձեր PIN կոդը։

5. Ձեր PIN կոդը կստանաք sms հաղորդագրության միջոցով՝ «Նատալի ֆարմ» բոնուս քարտը ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում։

PIN կոդի կորստի դեպքում «Նատալի ֆարմ» բոնուս քարտի ստացման բլանկում նշված ձեր բջջային համարից ուղարկեք sms հաղորդագրություն կարճ 7500 համարին՝ տեքստի մասում նշելով N տառը և քարտի վրայի վեցանիշ կոդը, օրինակ՝ NXXXXXX: Մեկ sms հաղորդագրության հաղորդագրության արժեքն է 120 դրամ։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՔԱՐՏԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ

1. Անմիջապես զանգահարել 010 729173, 055 720620 կամ 095 720620 հեռախոսահամարներով և խնդրել օպերատորին, որպեսզի նա արգելափակի քարտը։

2. Ձեզ հարմար ժամանակ այցելեք «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից որևէ մեկը, նույն պայմաններով ստացեք նոր «Նատալի ֆարմ» բոնուս քարտ, լրացրեք բլանկը նախորդ տվյալներին համապատասխան և վերևի մասում նշեք՝ խնդրում եմ կորած«Նատալի ֆարմ» բոնուս քարտի բալերը տեղափոխել նոր «Նատալի ֆարմ» բոնուս քարտի հաշվին։

3. Տվյալները համապատասխանելու դեպքում՝ 15 օր անց ձեր կուտակած բոլոր բալերը կտեղափոխվեն նոր բոնուս քարտի հաշվին։

Տվյալ ծառայության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝

1. այցելելով «Նատալի ֆարմ» դեղատների ցանց,

2. զանգահարելով՝ 010 729173, 055 720620 կամ 095 720620 հեռախոսահամարներով,

3. մեր պաշտոնական կայքում՝ www.natalipharm.am

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • «Նատալի Ֆարմ» ՍՊԸ

    Երևան, Տիչինայի նրբ․, 3, 2/2

  • Ընդունարան

    72-06-20

  • Հաշվապահություն

    74-42-31 , 74-44-92

  • Հեռախոս

    74-42-12 , 74-42-14 ,74-42-17 , 74-42-19
    74-42-15 , 74-42-16 , 74-42-21 , 74-42-23

  • Մարքեթինգի և մատակարարման բաժին

    74-44-32