Ակնոցների վնասները

Թվում է` անհնար է, որ ակնոցը վնասի, ասել է թե՝ վատացնի տեսողությունը, չէ՞ որ մենք դրանք ձեռք ենք բերում տեսողական խնդիրները շտկելու համար:
Ինչպե՞ս է պատահում, որ ակնոցներ կիրառելուց հետո` մենք կարող է ավելի վատ տեսնենք, քան դրանից առաջ:


Որ դեպքերում կարող են ակնոցները վնասել.
1. Երբ մարդն ակնոցն ըստ նշանակության չի կիրառում: Կարդալու համար նախատեսված ակնոցով համակարգչով է աշխատում կամ հեռուն նայելուց մոռանում է հանել:
2. Տեսողութան կարգավորման համար նախատեսված ակնոցի ոչ մշտական օգտագործման դեպքում: Երբ ակնոցը մշտական կրելու համար էր նշանակված, իսկ մարդը համառորեն փորձում է այն միայն երբեմն դնել: Այդպիսով աչքերը լարվում են, որն էլ բերում է տեսողության վատացմանը:
3. Սխալ դուրս գրված դեղատոմսով ակնոցների կիրառումը: Եթե ակնաբույժը դեղատոմս է դուրս գրել, որը ստույգ չէ` տեսողությունը ճիշտ կարգավորելու համար:
4. Ուրիշների ակնոցի կրումը: Ամեն մարդ ունի իր նշանակումը` ակնոց պատրաստելու համար: Դժվար թե ձեր ընկերոջ, կնոջ, ամուսնու կամ մեկուրիշի ակնոցը ձեզ լիարժեք համապատասխանի:
5. Ոսպնյակների վրա քերծվածքների մեծ քանակությունը: Ժամանակի ընթացքում ոսպնյակների վրա քերծվածքներ են առաջանում: Եթե ակնոցի հանդեպ պատշաճ խնամք չի տարվել, մաշվածությունը կարող է չափից ավելի տեսանելի լինել, որը կրելուց անհարմարություն կառաջացնի: Քերծվածքների միջից տեսանելիությունն ավելի վատ կլինի, որն էլ կբերի աչքերի լարվածության և տեսողության հնարավոր վատացման:
Ակնոցը կիրառեք ըստ նշանակության և ճիշտ խնամեք: Ոչ մի դեպքում սրբիչով, այլ իրերով այն մի սրբեք, այլ միայն միկրոֆիբրայից պատրաստված հատուկ լաթով: Օգտագործեք ակնոցը մաքրող ցողիչ: Պահեք ակնոցը պատյանի մեջ:
Խնամքով վերաբերվեք ակնոցին և ձեր առողջությանը: