Մաշկի խնամքի պրոֆեսիոնալ միջոցներ

Ժամանակակից բժշկությունն առաջարկում է աչքերի շուրջ մաշկի երիտասարդացման տարբեր մեթոդներ: Եթե ինչ-ինչ պատճառներով Դուք ուշադրություն չեք դարձրել աչքերի խնամքին երիտասարդ տարիքում, ապա արդեն 30 տարեկանին մոտ դա կանդրադառնա Ձեր տեսքի վրա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այցելել որակավորված մասնագետի, ով կսկի վերականգնող պրոցեդուրաներ անցկացնել: Հաճախ, կանանց առաջարկում են ինչպես ոչ վիրահատական, անպես էլ վիրահատական և ավելի արմատական միջամտություններ:

Ահա դրանցից ամենահայտնիները


1.Ֆոտոերիտասարդացում. հատուկ սարքի միջոցով, որի լուսային իմպուլսները մասնագետը հաղորդում է աչքերի շրջանի մաշկին, հարթեցնում է կնճիռները և նպաստում կոլագենի առաջացմանը, ինչն էլ իր հերթին բերում է մաշկի էլաստիկության բարձրացման և, հետևաբար, երիտասարդության պահպանման:
2.Մեզոթերապիա. այս դեպքում աչքերի շրջանի մաշկի մեջ ներարկվում է անհրաժեշտ վիտամիներից և միներալներից բաղկացած նյութ կնճիռների ակնհայտ հարթեցման և մաշկի գույնի լավացման համար:
3. Կոնտուրային պլաստիկա.միջամտություն է, որի ժամանակ մաշկի առաձգականությունը վերականգնելու համար ներարկվում է սիլիկոն