Առողջ դեմք ունենալու գաղտնիքները

Առօրյա կյանքի ռիթմը, համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելը և աղտոտված շրջակա միջավայրը բացասական ազդեցություն են թողնում աչքերի վրա, և, արդեն իսկ 25 տարեկանից սկսած, շատ կանայք առնչվում են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են
• Կոպերի այտուցը
• Աչքի շուրջ սև օղակների առաջացումը
• Միմիկայի կնճիռները
• Աչքերի շուրջ լարվածության զգացումը

Աչքերի խնամքի հիմնական կանոնները
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է իմանան մի խումբ կանոններ, որոնք կօգնեն աչքերի առողջության և գեղեցկության պահպանման բարդ գործում:
Պետք է հիշել նաև որ, խնամքի արդյունավետության ապահովման գրավականը հանդիսանում է դրա կանոնակառգված լինելը: Եվ միայն այդ տարբերակով հնարավոր կդառնա հետագա գործողությունների արդյունավետ լինելը:

1. Առողջ ապրելակերպ. պետք է ճիշտ պահպանել քնի և հանգստի ռեժիմը, խուսափել սթրեսային իրավիճակներից, պահել առողջ սննդակարգ
2. Աչքերի շուրջ մաշկի պաշտպանություն. այս հատվածի մաշկը գերզգայուն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, այդ իսկ պատճառով արևային ակնոցներ կրելն արևոտ եղանակին խրախուսվում է:.
3. Կոսմետիկ պարագաների գրագետ օգտագործում. աչքերի շուրջ մաշկի համար պետք է օգտագործել միայն որակյալ շպարի միջոցներ:
4. Աչքերի շրջանի մաշկի հատվածի շպարի ճիշտ մաքրում. պետք է օգտագործել բացառապես նուրբ ազդող միջոցներ, ինչպիսիք են փրփուրը կամ հատուկ յուղը:
5. Բնական միջոցների օգտագործումն աչքերի շրջանի մաշկի համար. անպայման պետք է օգտագործել բնական միջոցներով պատրաստված դիմակներ, կոմպեսիոն միջոցներ, յուղեր, բջիջների սնուցման և մաշկի գույնի բարելավվման համար: