2018- արևային ակնոցների թրենդները

Արեւային ակնոցները նորաձեւ եւ անհրաժեշտ աքսեսուարներ են: Դրանք պաշտպանում են աչքերը արեւից եւ լրացնում են կերպարը: Դրանք ոչ միայն պաշտպանում են տեսողությունը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այլեւ հնարավորություն են տալիս թաքցնել անքուն գիշերվա հետեւանքները, հուզմունքը կամ աչքերի ուրախ փայլը, երբ պետք չէ դա ցույց տալ և արցունքները կյանքի դժվար պահին: Ակնոցները շուտվանից արդեն դարձել են զգեստապահարանի անբաժանելի մաս, անկախ սեզոնից:
2017-2018 թվականների վերջին աշուն-ձմեռային հավաքածուներում շատ դիզայներներ ընդգծել են հակադրությունների խաղը եւ առանձնահատուկ նախապատվություն տվել ակնոցների յուրօրինակ ձեւերին, սակայն դա չի նշանակում, որ նորաձևությունից դուրս են մնացել ավանդական ձևի ակնոցները: Ահա թե որն այս ձմռան նորարարական միտումը:


Ավիատոր անվամբ ակնոցներ, որոնք ակտուալ են 2017-2018 աշուն-ձմեռ հավաքածուներում

Այս ակնոցներն անվիճելի ֆավորիտ են բազմաթիվ դիզայներների համար: Մի քանի սեզոն շարունակ դրանք վայելում են շատ մեծ պահանջարկ: Ավիատոր մոդելի ակնոցներն այս տարի կզարմացնեն իրենց բազմազանությամբ: Դուք կարող եք ընտրել այս ակնոցների և պլաստիկ , և մետաղական շրջանակով տարբերակները: Նորաձեւ կլինեն թե գունավոր ապակիով, և թե թափանցիկ ապակիով տարբերակները: Ավիատոր մոդելի ակնոցներ նկատվել են `Chanel, Emilio Pucci, Jeremy Scott, Karen Walker –ի նորաձեւության ցուցադրություններում:




Վայֆավեր մոդելի ակնոցներ

Մոդելի հիմնական առանձնահատկությունն այն է, որ շրջանակը հստակ ուղիղ գծով է գծված: Վայֆավեր տեսակի ակնոցները երկար տարիներ է արդեն, ինչ չի կորցնում իր արդիականությունը: Rochas, Sportmax, Talbot Runhof- ն այս տեսակի ակնոցները ներկայացնող ամենահայտնի բրենդներն են:



Հիպեր-սայզ կամ շատ մեծ չափի ակնոցներ

Այս տեսակի ակնոցները ծածկում են դեմքի մեծ մասը: Դրանք շատ ակտուալ դարձան 2017-ին: Դրանք շատ կհամապատասխանեն այն մարդկանց, ովքեր սիրում են առանձնանալ և ուշադրություն գրավել: Antonio Marras, Chanel, Gucci, Mark Jacobs, Nicholas K, Philipp Plein. այն հիմնական բրենդներն են, որոնք թողարկեցին այս մոդելից:




Միատոն տիպի ակնոցներ
Այս ակնոցներն իրենցից մի ամբողջություն են ներկայացնում: Ապակին, շրջանակը և կողմնային հատվածները ամբողջը մի գույնի են և մի նյութից են պատրաստված: Այս տեսակի ակնոցներ իրենց հավաքածուներում ներկայացրել են Bottega Veneta, Mulberry, Nicholas K, Vivetta-ն:


<<Կատվի աչքեր>>
մոդելի ակնոցները հատկապես ցուրտ եղանակին ակտուալ կլինեն: Այս մոդելի նորացված տարբերակներ են առաջարկում Adam Selman, Max Mara, No, Vivetta բրենդները:

Իրենց պահանջվածությունը և մոդայիկությունը չեն կորցնում կլոր ֆորմայի ակնոցները: Չնայած այն բանին, որ ակնոցի ոսպնյակը միշտ կլոր է լինում, այս ակնոցները յուրօրինակ են դառնում գույնի, շրջանակի և չափսերի շնորհիվ. Hirstian Siriano, Fendi, Giorgio Armani, Gucci, Hous of Holland, Marco de Vincenzo, Moncler Gamme Rouge, Меха Екатерина բրենդներն առաջարկում են նախընտրել հենց այս մոդելի ակնոցները:


Փայլի սիրահարների համար դիզայներներն առաջարկել են ակնոցներ, որոնք զարդարված են փայլող քարերով և դետալներով: Դրանց առանձնահատկությունը շրջանակի արտասովոր ձեւն: Դրանք կարող են լինել զարդարված քարերով և փայլերով, և ներկայացված ոչ միայն դասական տարբերակով, այլև տարբեր ձեւավորումներ ունենալ: Այս տեսակի ակնոցների ամենավառ մոդելներ առաջարկել են Bottega Veneta, Dolce & Gabbana, Gucci, Jeremy Scott, Miu Miu и Mulberry բրենդները.

Խիզախ եւ տարբերվող անհատների համար դիզայներները ձեւավորել են ոչ ստանդարտ ձեւերի ակնոցների մոդելներ: Թիթեռներ, կիսաշրջան եւ նույնիսկ անհարթ անկյունների տեսքով ներկայացրած շրջանակները, այն են, ինչով նորաձեւության սիրահարներին ուրախացրել են այնպիսի հանճարեղ բրենդները, ինչպիսիք են Ance Studios, Adam Selman, Blumarine, Emporio Armani, Jeremy Scott, Marco de Vincenzo, Marni, Olivier Theyskens.:




Շրջանակներ տարբեր տպագրություններով
Աշուն-ձմեռ շրջանում դեռ գեղեցիկ են նայվում գույնզգույն շրջանակով ակնոցները: Նմանատիպ շրջանակներով ակնոցներ են ներկայացվել `Dolce & Gabbana, Kate Spade, Moschino եւ Trussardi – ի կողմից:




Մոդայիկ են նաև ակնոցներ, որոնք ունեն թափանցիկ ապակիներ: Դրանք համարվում են նորաձև և յուրօրինակ, չնայած որ կերպարին կարող են խիստ տեսք հաղորդել: Balenciaga, Dion Lee, Fendi, Grinko, J.Crew, Tod’s-ը այս մոդելի վառ ներկայացուցիչներից են:

Գունավոր ոսպնյակներ
2017-2018 թվականի ամենաակտուալ տարբերակներից են գունավոր ոսպնյակներ ունեցող ակնոցները, որոնք կհամապատասխանեն ինչպես համարձակ, այնպես էլ հանգիստ բնույթի տեր մարդկանց: Antonio Marras, Ermanno Scervino, House of Holland, Versace-ն կօգնեն Ձեզ ընտրել այս տեսակի ակնոցներից լավագույնը:

Ինչպես տեսնում եք, 2017-2018 թթ. աշուն- ձմեռ հավաքածուները հարուստ են արեւային ակնոցների զանազան ձեւերով եւ երանգներով: Հետեւաբար, ընտրել այս աքսեսուարի ամենանորաոճ տրբերակը կարող է յուրաքանչյուրը: