ԱՉՔԵՐԻ ԽՆԱՄՔ

մասնագետի խորհուրդները

Աչքերի ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է ոչ միայն բարելավել դրանց արտաքին տեսքը, այլեւ տեսողությունը: Կոսմետոլոգ Մարինե Հովասափյանը խորհուրդ է տալիս խնամքը սկսել կոպերից:

«Աչքերի խնամքի ժամանակ ցանկալի է օգտագործել հատուկ միջոցներ, որոնց վրա «Կոպերի մաշկի խնամքի համար» նշում կա: Նաեւ պետք է հիշել, թե ինչ ուղղությամբ է պետք քսել այդ միջոցները եւ ինչպես աչքերի մերսում կատարել:

Աչքերի շուրջ կրեմներ քսելու մերսողական գծեր.

Կրեմ քսելու եւ աչքերի շրջանում մաշկի մերսումը կատարվում է մաշկի ամենաքիչ ձգման ուղղությամբ:

Վերեւի կոպ – աչքի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն:

Ներքեւի կոպ – արտաքին անկյունից դեպի ներքին:

Հարկ է հիշել, որ խոնավեցման գործողությունը, հատկապես ամռանը, շատ կարեւոր է: Առավոտյան (տանից դուրս գալուց ոչ պակաս, քան կես ժամ առաջ) մաշկը մաքրեք, իսկ հետո բարակ շերտով յուղոտ կրեմ քսեք, որպեսզի այն ամբողջությամբ ներծծվի:

Գիշերը նույնպես, մաշկը խնամքով մաքրելուց հետո, դեմքին, պարանոցին եւ դեկոլտեի հատվածում յուղոտ կրեմ քսեք: Այն կարելի է մաշկին թողնել շուրջ 2 ժամ: Քնելուց առաջ հարկավոր է դեմքը խոնավ անձեռոցիկով մաքրել»: