B.Braun

1867թ. – Գոթֆրայդ Ջեթթերը՝ ընկերության հիմնադիրը, ուսումնասիրելով բժշկական տեխնոլոգիաների շրջակա կենտրոնները, իր աշխատավայրում, որը գտնվում էր իր տան ճանապարհին Թութլինգենի քաղաքում, սկիզբ դրեց վիրաբուժական գործիքների արտադրությանը:



1874թ. – Ջեթթերն առաջինը չէր Թութլինգենում, ով զբաղվում էր վիրաբուժական գործիքների արտադրությամբ, բայց նա օգտագործում էր այդ ժամանակին տրված բոլոր հնարավորությունները՝ ապահովելով մեծաքանակ արտադրություն: «Gottfried Jetter Fabrick chirurgischer Instrumente» երիտասարդ ընկերությունը թողարկում է առաջին գնացուցակը՝ բաղկացած 172 անուն–տեսակից:



1878թ. – Բիզնեսն արագ էր զարգանում, անհրաժեշտություն էր առաջանում ընդլայնել արտադրամասը: Ջեթթերը կառուցում է երկհարկանի գործարան՝ 120 աշխատակիցներով, ովքեր հոգում էին գործիքների՝ ըստ պահանջի արտադրությանը:



1887թ. – Ջեթթերը դիմում է իր ընտանիքին, նրա երկու կրտսեր եղբայրները դառնում են բաժնետերեր: Ընկերությունն այդ պահից կոչվում է «Jetter et Scheerer»: Կարլ Քրիստիան Շիրը դառնում է ընկերության ապագան:



1889թ. – Առաջին մասնաճյուղը ստեղծվում է Բեռլինում, այնուհետև Նյու–Յորքում (1893թ.) և
Լոնդոնում (1895թ.): լոգոն դառնում է ընկերության ապրանքային նշանը: Վերջինս, AESCULAP (1899թ.) բրենդային անվան հետ միասին, համարվում են ընկերության որակյալ արտադրանքի խորհրդանիշերը:



1895թ. – Ընկերությունը դառնում է բաժնետիրական` «Aktiengesellschaft für Feinmechanik vormals Jetter et Scheerer», որի ողջ կապիտալը կազմում է շուրջ 8 մլն եվրո: Ընկերությունը թիրախային դիրք է գրավում Վյուրտեմբերգի արդյունաբերության մեջ և հանդիսանում է վիրաբուժական գործիքների առաջատար արտադրողներից մեկը, ինչը փաստում ենք առ այսօր:



1898–1899թթ – Արդյունաբերական շենքերի առաջատար ճարտարապետ Ֆիլիպ Ջեյքոբ Մանզը նախագծում և կառուցում է արտադրամասային պատմական հրապարակը, որը մինչ այսօր համարվում է ժամանակակից և շահագործվում է Թութլինգեն կայարանում: Մանցը դառնում է ընկերության հիմնական ճարտարապետը, կառուցում է առանձնատուն առևտրի խորհրդական Շիրի, ինչպես նաև այլ աշխատակիցների համար:



1914–1918թթ – Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ընկերությունն արտադրում էր նաև ռազմամթերք: 1917թ.–ին՝ 50–ամյա գործունեության կապակցությամբ, ընկերությունն իրեն անվանեց «Համաշխարհային պատերազմում խաղաղության համար զինամթերք արտադրող գործարան»: Բիզնեսը բուռն զարգացում էր ապրում, արտադրամասի հրապարակը զգալիորեն ընդլայնվեց մինչև 1923թ.–ը:



1922թ. – «Պատկերազարդ հիմնական կատալոգ»–ը պարունակում էր տասնյակ հազարավոր անվանումներ՝ ներառված 2848 էջերում, ուր տեղ էին գտել այն ամենն, ինչ օգտագործվում էր բժշկության մեջ: Մասնավորապես վիրաբուժական գործիքները նախատեսված էին բոլոր տեսակի ինվազիվ մանիպուլյացիաների համար:



1930–1932թթ – 1920–ական թթ արտադրական բավականին խոշոր ցուցանիշնեռից հետո՝ շուրջ 73% արտահանման հարաբերությամբ, խորը ճգնաժամի ընթացքում տեղի ունեցավ շուկայի փլուզում: Համապատասխանաբար նվազեց աշխատակիցների թիվը՝ 1800–ից մինչև 1100, իսկ աշխատանքային շաբաթը կրճատվեց՝ 48 ժամից դառնալով 36 ժամ:



1932թ. – Առևտրի գլխավոր խորհրդական Կարլ Քրիստիան Շիրը հրաժարական տվեց: Ընկերությունը նրա ջանքերով էր ձևավորվել և դարձել խոշորագույններից: Շիրի որդիները՝ Ֆրիցը և Հանսը ստանձնեցին ղեկավարությունը:



1935–1939թթ – Ընկերության աշխատանքը դանդաղ էր ընթանում, արտահանման տոկոսադրույքը շարունակում էր նվազել: Նացիստական կառավարությունը պատրաստվում էր պատերազամի և ձեռք է բերում գործիքներ ռազմաբժշկական ստորաբաժանումների համար:



1939–1945թթ – Ընկերությունը դառնում է սպառազինության գործարան և, իր ավանդական արտադրությանը զուգընթաց, կրկին արտադրում է զինամթերք: Հարկադիր աշխատողներն ու գերիները փոխարինում էին զորակոչված բազմաթիվ գերմանացիներին: Պատերազմի ավարտին ընկերությունը գրավվեց ֆրանսիական զորքերի կողմից և նրանց սարքերի մեծ մասն ապամոնտաժվեց:



1955թ. – Պատերազմից հետո ընկերության աշխատանքը շարունակվում էր: Այն գործում էր 1500 աշխատակիցներով, բայց անցավ լճացման փուլի միջով՝ ցածր եկամուտներով, փոքր ներդրումներով և գրեթե առանց նորարարական արտադրանքի: Այս շրջանում Թութլինգենյան մրցակցությունն ամրապնդում էր իր դիրքերը: Aesculap-ը պետք է պայքարեր գոյատևման համար:



1967թ. – Ընկերությունը կարող էր նշել իր 100–րդ հոբելյարը, չնայած նրան, որ աշխատակիցների թիվը մինիմալ էր՝ 1184: Հանս Շիրի հրաժարականով՝ ընտանիքի հիմնադիրներից վերջինը լքեց ընկերությունը:



1970թ. հետո – Ընկերության աշխատանքն աստիճանաբար կատարելագործվեց, նոր զարգացում ապրեց՝ պայմանավորված իմպլանտատների, ստերիլ կոնտեյներների արտադրությամբ, նորամուծություններով ընդհանուր և նեյրովիրաբուժությունում, ինչով ընկերությունը դարձավ առաջատարներից՝ գլոբալ արտադրողների շարքում:



1973թ. –Պակիստանի մատչելի և էժան արտադրանքին ի պատասխան, Aesculap-ը հիմնեց արտադրամասեր Ջորջթաունում, Մալազիայում, որտեղ Aesculap–ի գործիքներն արտադրվում էին թութլինգենյան հայտնի որակային ստանդարտներով:



1976թ. – Առաջընթացը դառնում է ակնհայտ: Երկրորդ համաշխարհային պատերազմի թողած հետքն արդյունաբերական կառույցների աշխատանքի վրա աստիճանաբար անհետացավ: Aesculap–ի եկամուտը սկզբնական շրջանում գերազանցում էր 51 մլն եվրոն : «B.Braun Melsungen AG»–ը դարձավ գլխավոր բաժնետեր:



1977թ. – Մայքլ Ունգենտումի վերադարձով՝ ընկերությունը սկիզբ դրեց գիտական նոր հարթակի, զգալիորեն ավելացրեց իր հետազոտությունները, ներդրումներն ու առավել ակտիվ զարգացում ապրեց:



1982թ.– Aesculap–ը ձեռնամուխ է լինում արթրոսկոպիայի համար նախատեսված մինիմալ ինվազիվ վիրաբուժական գործիքների արտադրության զարգացմանը: Արտադրվում են էնդոպրոթեզներ՝ ժամանակի առաջատար բժշկական փորձագետների՝ տրավմատոլոգների և օրթոպեդների հետ համատեղ:



1988թ.– «Aesculap AG»–ը դառնում է ընկերության օֆիցիալ անունը: Հայտնի անգլիական արտադրողներ «Skidmore»–ը և «Downs Surgical»–ը ևս վաճառվում էին: Ծնկան հոդի իմպլանտները կարող են տեղադրվել առանց ցեմենտի՝ շնորհիվ իրենց տիտանային ծակոտկեն մակերեսի, որը խթանում է ոսկրային ինտեգրացիան:



1991թ.– Aesculap–ը ձեռէք է բերել լեհական «CHIFA in Nowy Tomysl» ընկերության վիրաբուժական գործիքների արտադրության մեծ մասը: Այսօր ընկերությունը արտադրում է նաև անասնաբուժական գործիքներ: Aesculap–ն առաջարկում է մինիմալ ինվազիվ վիրաբուժական լրակազմ հավաքածու:



1995թ.– Aesculapium-ի բացումը: Ընկերությունն ընդլայնում է իր սահմանները գիտական և հաղորդակցական այս նոր կենտրոնով: Բանակցությունը բժշկական անձնակազմի հետ դառնում է խիստ կարևոր: Այլ Aesculap ակադեմիաներ ձևավորվեցին Բեռլինում (2005թ.), Բելգիայում (2013թ.), (Suzhou–––––ում, Չինաստանում(2016թ.):



1997թ.– Aesculap–ը սկիզբ է դնում OrthoPilot նավիգացիոն համակարգին: Էնդոպրեթեզների հետ միասին այս համակարգն ընկերությունը դարձնում է առաջատար արտադրող ծնկան հոդի իմպլանտացիայի ասպարեզում:



2001թ.– Բենչմարք գործարանը հանձնվեց շահագործման, որը հանդիսանում է առաջին խոշոր և ամենանորարարական արտադրամասը: Այնտեղ արտադրվող իմպլանտատները միշտ մրցունակ են շուկայում՝ անկախ արտադրական ծախսերից, տրվող ժամանակից և շուկայի փոփոխվող պահանջներից:



2005թ.– Aesculap–ը գործարան հիմնեց Շանհայի մերձակայքում: Հազարամյակի սկզբից ընկերությունն ամրապնդեց իր դիրքը որպես ծառայությունների մատակարար: Այսպիսով, «Aesculap SteriLog GmbH» մասնաճյուղն առաջարկում էր ստերիլ ապրանքատեսակներ և բժշկական սարքավորումներ հիվանդանոցների համար:



2007թ.– Սկզբնական շրջանում «B. Braun Aesculap» մասնաճյուղի եկամուտը գերազանցում էր 511 մլն եվրոն՝ վաճառելով շուրջ 4 մլն գործիք, որոնք պատրաստվել էին 8000 աշխատակիցների կողմից՝ համաշխարհային մասշտաբով, որոնցից 2700–ը Թութլինգենում էին:
2009թ.– Պրոֆեսոր Մայքլ Ունգենտումը, ով հայտնի էր որպես ընկերության գլխավոր ղեկավար արդեն տասնյակ տարիներ և ով ամենաշատն է մասնակցել ընկերության ձևավորմանը, թողնում է ընկերությունն ու փոխանցում այն պրոֆեսոր, բժիշկ Հանս–Փեթեր Քնաբելին:



2012թ.– Aesculap–ը զարգանում էր արագորեն: Շրջանառությունը հասնում էր գրեթե 1,5 մլրդ եվրոյի: Ինչպես նախկինում, Aesculap–ի եկամտի 60%–ը կազմում էր գործիքների արտադրությունը: Ընկերության նախագահ Հանս–Փեթեր Քնաբելը նշում էր, որ այս արդյունքներին հնարավոր է հասնել նաև Ասիայում: Ընկերությունը կենտրոնացրեց իր ռեսուրսներն առավելապես ծառայությունների վրա, և տրվեց եռաչափ վիզուալիզացիոն համակարգի՝ Einstein-Vision-ի մեկնարկը:
2013թ.– Aesculap–ն ընդլայնում է իր գործունեությունը դեպի հարավ, կառուցում տեխնիկական սպասարկման խոշոր կենտրոններ, ինչպես նաև շարժիչների և բեռնարկղերի գործարան՝ պատրաստ նոր զարգացման և աճի Ասիայի և այլ տարածաշրջանների շուկայում: Միաժամանակ 72 մլն եվրոյի ներդրումը Թութլինգենում պարտավորեցնում էր Aesculap-Platz-ին՝ դառնալու բժշկական տեխնոլոգիական համաշխարհային կենտրոն:
2015թ.– «B. Braun Aesculap» բաժինը ձևավորում է շուրջ 1,7 մլրդ եվրո եկամուտ, որից 128 մլն եվրոն կրկին ներդվում է աշխատանքի մեջ: B. Braun–ի հովանու ներքո, Aesculap–ը դառնում է հուսալի գործընկեր օրթոպեդիկ, ընդհանուր և ինտերվենցիոն անոթային վիրաբուժությունում: Aesculap–ի խմբավորված ապրանքատեսականին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել վիրաբուժական պարագաներից անհրաժեշտ ամեն ինչ մեկ մատակարարից՝ ապահովելով կտրվածքի փուլի, վիրահատության ողջ ընթացքի, վերքի փակման և ստերիլ իրերի վերամշակման համար նախատեսված բոլոր գործիքներն ու միջոցները:
2017թ.– «B.Braun Melsungen AG»–ը նշում էր իր «Aesculap» (վիրաբուժական) բաժնի 150–ամյակը: Թութլինգենի կենտրոնում Գոթֆրայդ Ջեթթերի փոքր դարբնոցն իր երկու աշխատակիցներով վերածվեց բժշկական տեխնոլոգիական համաշխարհային ընկերության: B. Braun–ն այժմ գործունեություն է ծավալում ողջ աշխարհում շուրջ 58.000 աշխատակիցներով, որոնցից 11.750–ն Aesculap–կազմում, 3500–ը միայն Թութլինգենում:



B.Braun համալիր լուծումները
Արտադրանքի համապարփակ փաթեթով, հավելյալ ծառայություններով ու խորհրդատվությամբ, որոնք ընդգրկում են 18 բուժական ոլորտներ, մեկ ընտանիքին պատկանող այս ընկերությունը համակարգային գործընկեր է հանդիսանում՝ սպառողների հետ վարելով ակտիվ բանակցություններ՝ առողջապահական համալիր լուծումներ մշակելու համար։
Որպես գլոբալ ընտանեկան բիզնես, մենք քաջատեղյակ ենք մեր սոցիալական պատասխանատվության մասին։ Մեր նպատակն է բարելավել տնտեսությունը՝ հոգ տանելով շրջակա միջավայրի մասին:
Ահա թե ինչպես ենք մենք տեսնում մեր` հմտությունների փոխանակման խոստումը։