Վոերվագ Ֆարմա

«Նատալի ֆարմ» ընկերությունը ներկայացնում է գերմանական «Վոերվագ Ֆարմա» դեղագործական ընկերությունը Հայաստանում

«Վոերվագ Ֆարմա» գերմանական դեղագործական ընկերությունը՝ սկսած 1971թ.ից առ այսօր հանդիսանում է միջազգային ընտանեկան ընկերություն, որը կառավարվում է Գերմանիայից։ Ընկերության գործունեության հիմնական նպատակ է որակյալ դեղորայքի մատակարարումը շաքարախտով և որպես դրա հետևանք առաջացած սիրտանոթային հիվանդություններով և նեյրոպաթիաներով տառապող անձանց։
Այս հիվանդներն ընկերության մշտական ուշադրության կենտրոնում են, այս մասին է վկայում ընկերության կարգախոսը՝ առավել մոտ գտնվելով կարող ենք ավելի լավ օգնել։ Դրան է ուղղված նաև ընկերության մասնակցությունը մի շարք միջազգային կլինիկական հետազոտությունների, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման ծրագրերի՝ առաջատար գիտնականների և պրակտիկ բժիշկների միջև լավագույն թերապևտիկ լուծումներ գտնելու համար։
Այս ամենն իրականացվում է միայն մի եզակի նպատակով, որն է՝ բարելավել հիվանդների առողջությունը և կյանքի որակը ամեն օր և ամենուր։

«Մեր հիմնական խնդիրը չի փոխվել վերջին 45 տարիների ընթացքում: Այն է՝ մատակարարել մարդկանց, ովքեր կարիք ունեն, բուժման համար լավագույն դեղորայք"։

Նկարում՝ Մոնիկա Վոերվագ և դոկտոր Մարկուս Վոերվագ, «Վոերվագ Ֆարմա» ընկերության տնօրեններ