ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ՝ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն շուրջ 10 տարի Հայաստանում ներկայացված է գերմանական «Բի Բրաուն» ընկերությունը, որը մասնագիտացված է դեղորայքի, բուժպարագաների և բուժական սարքավորումների արտադրության մեջ:

Նատալի ֆարմը հանդիսանում է «Բի Բրաուն» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Նոյեմբերի 16–17–ին «Բի Բրաուն» ընկերության կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացվեց սեմինար «Նեյրոստիմուլյատոր և ուլտրաձայնային սարքերի կարգավորմամբ իրականացվող ռեգիոնար անզգայացում» թեմայով, որին ներկա էին ոլորտի առաջատար մասնագետները:

Սեմինարն անցկացրեց բ.գ.թ., Հյուսիսային պետական բժշկական համալսարանի (ք. Արխանգելսկ) անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնի դոցենտ, ք. Արխանգելսկի կլինիկական ուռուցքաբանական դիսպանսերի վերոնշյալ բաժանմունքի կլինիկական կոնսուլտանտ Դ. Ն. Ուվարովը:

Սեմինարը ներառում էր տեսական մաս և գործնական հմտություններ: Քննարկվեցին պացիենտների՝ հետվիրահատական արագ ռեաբիլիտացիան ապահովող նորագույն ասպեկտները, նախա– և հետվիրահատական օպտիմալ և բալանսավորված ինֆուզիոն թերապիայի անցկացման նոր պրոտոկոլները, քրոնիկ ցավի բուժման ինտերվենցիոն մեթոդները, տեղային անզգայացման իրականացումը նեյրոստիմուլյատոր և ուլտրաձայնային սարքերի կարգավորմամբ:

Սեմինարի գործնական մասում Դ.Ն. Ուվարովը ներկայացրեց «Բի Բրաուն» ընկերության կողմից առաջարկվող, Հայաստանում դեռևս իննովացիոն համարվող Ստիմուպլեքս նեյրոստիմուլյատոր սարքը, բացատրեց վերջինիս աշխատանքի մեխանիզմը, անվտանգությունը և հուսալիությունը: Մեր բժիշկներին հնարավորություն տրվեց փորձարկել սարքը տեղում:

Մասնագետները տեղում անցկացրեցին նաև ուլտրաձայնային հետազոտություններ՝ համապատասխան շրջանների բլոկադաների օպտիմալ պլանավորման համար: