ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ


Հարգելի այցելու,
սիրով ողջունում եմ Ձեզ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի կայքէջում:
«Նատալի ֆարմ» դեղատների ցանցը գործում է արդեն շուրջ 20 տարի։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել դեղատնային գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. շուրջ 99 դեղատուն Երևանում և մարզերում, կայուն գործընկերներ ոլորտի առաջատարների շարքում, հանդիսանում ենք 12 դեղագործական ընկերության էքսկլյուզիվ ներկայցուցիչը Հայաստանում։
Տարեց տարի մենք ընդլայնում ենք մեր գործունեությունն՝ ապահովելով որակյալ մասնագիտացված ծառայություն ՀՀ ամբողջ տարածքում։
Մեր նպատակն է ձևավորել դեղատնային գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների և սեփական փորձի վրա։
Սպասարկման բարձր որակ, բարձրագույն կրթությամբ մասնագետներ, հասարակության լայն շերտերին հասանելի գնացուցակ, ներկրվող ապրանքատեսականու օրեցօր աճող ցանկ, համարժեք բարձր որակ Երևանում և մարզերում գործող մեր բոլոր դեղատներում... այս սկզբունքներով ենք առաջնորդվում արդեն շուրջ 20 տարի և դրա շնորհիվ է, որ շարունակում ենք զբաղեցնել առաջատար դիրք ոլորտում։
Մեզ համար կարևոր է յուրաքաչյուր այցելուի կարծիքը, այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի միշտ լավագույն առաջարկներով ներկայանանք Ձեզ։
Այս նպատակով մենք ներդրեցինք բոնուս քարտերի համակարգը, ստեղծեցինք շուրջօրյա գործող տեղեկատու և Թեժ գիծ ծառայություններ, ինչպես նաև՝ շուրջօրյա գործող դեղատներ, պարբերաբար կազմակերպում ենք ակցիաներ թե մեծածախ, և թե մանրածախ ապրանքների համար։
Մեր դեղատների ցանցում մենք ներկայացնում ենք նաև «Բեսթ Օպտիկս» օպտիկաների մասնագիտացված խանութ-սրահները, որտեղ ներկայացված է օպտիկակական և արևային ակնոցների լայն տեսականի։
Կայքի պարբերաբար թարմացվող նյութերի միջոցով դուք անընդհատ իրազեկ կլինեք մեր նորություններին, կծանոթանաք մեր նոր ակցիաներին, որոնց կարող եք հետևել նաև ֆեյսբուքի մեր էջում։
Մենք ուշադիր ենք լինելու Ձեր կարծիքին և կազմակերպելու ենք մեր գործն այնպես, որպեսզի դուք ԱՊՐԵՔ ԱՌՈՂՋ...
«Նատալի ֆարմ» դեղատնային ցանցի տնօրեն`
Արման Ասատրյան

ԴԵՂԱՏՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ

ՏԱՎՈՒՇ ԼՈՌԻ ՇԻՐԱԿ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԿՈՏԱՅՔ ԱՐՄԱՎԻՐ ԵՐԵՎԱՆ ԱՐԱՐԱՏ ՎԱՅՔ ՍՅՈՒՆԻՔ

ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆԿ