Դեղերի ավտոմատացված պահեստ՝ միակը Հայաստանում

«Նատալի Ֆարմ»-ը 2011 թ-ի մարտին գործարկել է դեղերի ավտոմատացված պահեստ, որն իր մեծությամբ ու տեխնիկական հագեցվածությամբ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Պահեստն ամբողջությամբ հագեցած է այս ոլորտում առաջատար ավստրիական «Schäfer» ընկերության տեխնիկայով։ Ավտոմատացված համակարգը աշխատում է բացառապես ՍՕԼՎՕ ծրագրով, որը կիրառվում է բոլոր առաջատար երկրներում։