«Նատալի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային ցանցը աշխատանքի է հրավիրում դեղագետների եւ դեղագործների (աշխատանքային փորձով և սկսնակների):
Աշխատանքային պարտականություններ ՝
• Դեղերի վաճառք եւ մասնագիտական խորհրդատվության իրականացում
• Դեղերի դասակարգում եւ ճիշտ դասավորություն ըստ դեղաբանական խմբերի
• Դեղերի պիտանիության ժամկետների ստուգում
• Ժամանակին դեղերի համալրում
Պահանջվող որակավորում՝
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
• Հաճախորդների հետ պատրաստակամ, համբերատար եւ էթիկայի կանոններին համապատասխան հաղորդակցվելու ունակություն
• Վաճառքի եւ սպասարկման հմտությունների իմացություն
• Կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն
• Մասնագիտական գիտելիքների համալրման նպատակով վերապատրաստումների մասնակցելու պատրաստակամություն
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրակնը (CV) job@natalipharm.am կամ զանգահարել 095 55 84 06 հեռախոսահամարով: