«Տարվա լավագույն ապրանքանիշ» 2011
2011թ․-ի նոյեմբերի 7-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական կազմակերպության, « Բիզնես ԷՅ ԷՄ» տեղեկատվական կենտրոնի կազմակերպած «Տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը, որին ներկա էին արդյունաբերության, առողջապահության, սպասարկման և այլ ոլորտների հայտնի ընկերությունները: Մրցանակակիրների թվում էր նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որն արժանացավ «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակին՝ «Գթասիրտ և մատչելի» անվանակարգում»









