Աչքերի խնամքի տնային միջոցներ

Աչքերի խնամքի բարդ գործում մեզ հրաշալի օգնում են այն միջոցները, որոնց պատրաստման համար օգտագործվում են միայն բնական միջոցներ: Ավանդական բժշկության մեջ այս տեսակի միջոցների պատրաստման մեծ ընտրանի կա: Գրեթե ամեն ինչ հնարավոր կլինի գտնել խոհանոցում կամ մոտակա դեղատանը:

Մեղրի կաթիլներ

Այս միջոցը կօգնի կանխարգելել աչքի հիվանդությունների առաջացումը և կօգնի պահպանել տեսողությունը: Պատրաստելու համար անհրաժեշտ է լուծել 0.5 թ/գ. մեղրը 1 ճ/գ. Մաքուր ջրւմ: Կաթեցնել պետք է 1-2 կաթիլ ամեն աչքի մեջ՝ օրական 3 անգամ: Լուծույթը պետք է պահել սառնարանում, բայց ոչ ավել քան 3 օր:

Թեյի պարկեր
Թարմ պատրաստված թեյի թուրմը սառեցնել,դրա մեջ թաթախել սպունգը և թույլ սեղմելով դնել աչքերին, այնպես որ ջրային մասն առանձնանա: Տևողությունը 20 ր.: Խորհուրդ է տրվում աչքերի գերհոգնածության դեպքում:

Կարտոֆիլի դիմակ

1 միջին չափսի կարտոֆիլը կեղևազրկել, խոշոր քերիչով քերել, խառնել 2 թ/գ. ալյուրի և նույն չափաբաժնով կաթի հետ: Խառնել բաղադրիչները մինչև խտանալը, ապա բարակ շերտով քսել աչքերի շուրջ, թողնել 10 ր., որից հետո մաքրել խոնավ, փափուկ կտորով: Այս դիմակն ակնհայտորեն կիջեցնի այտուցը և կսնուցի մաշկն օգտակար նյութերով: