STADA

«Նատալի ֆարմ» ընկերությունը հանդիսանում է գերմանական Շտադա ընկերության պաշտոնական և բացառիկ ներկայացուցչությունը Հայաստանում:

Յուրաքանչյուր գործի հաջողությունը սկսվում է … ԳԱՂԱՓԱՐԻՑ. ՇՏԱԴԱ դեղագործական ընկերությունն իր ստեղծմամբ ու գործունեությամբ հաստատում է այդ ճշմարտությունը։
1895 թ․ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ստեղծվեց մի դեղագործական ընկերություն, որի գերխնդիրն էր հասարակությանն ապահովել արդյունավետ և միևնույն ժամանակ մատչելի դեղամիջոցներով։ Կազմակերպության անվանումը հապավում է, որը գերմաներենից թարգմանված նշանակում է՝ Գերմանական Դեղատների Դեղորայքային Չափորոշիչ (Ստանդարտ)։
Տասնամյակներ անց, դեղագործությունը, միանշանակ փոխվել է, սակայն ընկերության ռազմավարությունը մնում է նույնը: Այսօր ՇՏԱԴԱ դեղագործական ընկերությունն արտադրում է ժամանակակից անվտանգ և որակյալ դեղամիջոցներ, քանզի ընկերության առաջնահերթ խնդիրն է հոգ տանել հանրության առողջության եւ բարեկեցության մասին, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ:



ՇՏԱԴԱ դեղագործական ընկերությունն անկախ միջազգային ընկերություն է, միջազգային դեղագործական շուկայի առաջատարներից մեկը, որը զբաղվում է բարձրակարգ և մատչելի վերարտադրված, ինչպես նաև՝ ընկերության սեփական բրենդ հանդիսացող դեղերի արտադրությամբ:
Մինչ օրս ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության արտադրանքի ցանկը Հայաստանում ընդգրկում է ավելի քան 135 դեղամիջոց, տարբեր դասերի եւ դեղաչափերի՝ արտադրված առաջատար ռուսական և միջազգայինդեղագործական ընկերությունների կողմից - Valium, STADA AG, Hemofarm A.D , Grünenthal եւ ուրիշներ:




ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում գործում է 2009 թ.-ից: Հայաստանի դեղագործական շուկայում ընկերությունը բացման առաջին օրվանից բավականին ակտիվ գործունեություն է ծավալել : Սեփական նախաձեռնությամբ կազմակերպում և մասնակցում է գիտաժողովների, շնորհանդեսների և կլոր սեղանների: Սերտ համագործակցում է բժշկական կենտրոնների, կլինիկաների և դեղատների ցանցերի հետ ոչ միայն Երևանում, այլև՝ Հայաստանի մարզերում և Արցախում:

Արդյունավետ աշխատանքի արդյունքում տարեցտարի ավելանում է Հայաստանում ներկայացված դեղերի տեսականին: Շնորհիվ ներկայացուցչության ակտիվ աշխատանքի՝ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերությունը Հայաստանում դարձել է ճանաչելի և սիրված ապրանքանիշներից մեկը: